00:00:00

«Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում

22:54, 02 հունվար 2025 Աշխարհ

Մոլդովայում ցանկանում են արգելել մի շարք ավիաընկերությունների աշխատանքը. ցանկում է ընդգրկվել նաև «Flyone Armenia»–ն։ Նախնական ցուցակում ընդգրկվել են ավիափոխադրողներ ավելի քան 20 պետություններից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից: 

Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել մինչև հունվարի 9-ը: Նշվում է, որ որոշման նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական միության ավիացիոն չափանիշներին: 

Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 9-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր