00:00:00

Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի պաշտոնյաների համար

20:42, 01 հունվար 2025 Աշխարհ

 

 

Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը որոշել են չեղարկել առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:

Երեք երկրի արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, որ «Վայմարյան եռանկյունու» երկրները լրջորեն մտահոգված են Վրաստանի քաղաքական ճգնաժամով, որի պատճառը «Վրաստանի իշխող կուսակցության քաղաքական կուրսն է և եվրոպական ուղուց հեռանալը»:

Նախարարները դեմ են արտահայտվել բողոքի ակցիաների բռնի ճնշմանը և մարդու իրավունքների խախտմանը, այդ թվում՝ խաղաղ հավաքների և լրատվամիջոցների ազատության դեմ գործողություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր