00:00:00

Բաքուն բողոք է հայտնել Իրանի դեսպանին տեղի ԶԼՄ-ներում Ալիևի հասցեին վիրավորանքների համար

17:03, 01 հունվար 2025 Հասարակություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ բողոք է հայտնել Բաքվում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղաի Մարիանին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական արտահայտությունների հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։

 «Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղաի Մարիանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Հանդիպման ընթացքում իրանական կողմին կոշտ բողոք է ներկայացվել Ադրբեջանի և մեր պետության ղեկավարի հասցեին Սեյիդ Հասան Ամելիի կողմից արված վիրավորական արտահայտությունների կապակցությամբ: Դրա հետ մեկտեղ, իրանցի դիվանագետին հայտնել են վերջին շրջանում Իրանում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների բացահայտ հրահրման հետ կապված անհանգստությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր