00:00:00

Երևանում այրել են «Kia Forte»-ն․ «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթ

15:48, 31 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հերթական ավտոմեքենայի հրկիզման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են մարել ավտոմեքենայի սեփականատեր Կարեն Ն․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր