00:00:00

Խոր ցավով տեղեկացա Կորեայի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին

17:32, 30 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։

Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր