S7 ավիաընկերության Յուժնոսախալինսկ-Նովոսիբիրսկ ավիաչվերթը կատարող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքի օդանավակայանում՝ ուղեւորներից մեկի մահվան պատճառով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Արեւելասիբիրյան տրանսպորտային դատախազության աղբյուրին։
«Սիբիր» ավիաընկերության 5258 չվերթը կատարող ինքնաթիռը, որը թռչում էր Յուժնոսախալինսկից Նովոսիբիրսկ, հարկադրված վայրէջք է կատարել Բրատսկում։ Ուղեւորներից մեկը վատ է զգացել, նա մահացել է»,- տեղեկացրել են տրանսպորտային դատախազությունում։
Ինքնաթիռը տեղի ժամանակով ժամը 13.33-ին թռել է Նովոսիբիրսկ։