Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավիաընկերություններին հրահանգել է անորոշ ժամանակով դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստանի տասը քաղաքներ՝ անվտանգության հարցերի պատճառով:
Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ Նա ներողություն է խնդրել, որ ավիավթարը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում։ Երկրի ղեկավարը նշել է, որ ողբերգության ժամանակ Գրոզնին, որտեղ փորձել է վայրէջք կատարել ադրբեջանական չվերթը, ենթարկվել է ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, և ՀՕՊ միջոցները հետ էին մղում դրանք: