Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Այս պահին «Զվարթնոցի» երկնքում մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներ են պտտվում՝ սպասելով եղանակային պայմանների բարելավմանը։ Ըստ «Զվարթնոց» ավիաընկերության էլեկտրոնային չվացուցակի՝ ուշացում է նշված Շարմ էլ Շեյխ-Երևան («Air Cairo»), Լառնակա-Երևան («Wizz Air»), Շարժա-Երևան («Air Arabia»), Աբու Դաբի-Երևան («Wizz Air»), Դուբայ-Երևան (Fly Dubai) չվերթների համար։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։