Թուրքիայի Քոջայելի քաղաքում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, տուժել է 13 մարդ, հայտնում է Anadolu-ն։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել 4 հարկանի շենքի 1-ին հարկում։ Պայթյունի ճշգրիտ պատճառը հայտնի չէ, սակայն իշխանությունները կարծում են, որ այն տեղի է ունեցել բնական գազի պատճառով:
Պայթյունից հետո բնակելի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Բոլոր 13 տուժածները հոսպիտալացվել են։ Մահացածներ և ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան։