00:00:00

Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները կուժեղացնեն այդ երկրի աշխարհաքաղաքական ազդեցությունը. Ֆրանսիական մամուլ

21:46, 28 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության «Gökçe» և «Gözde» նոր սերնդի հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ հոդված։ Մասնավորապես նշվում է, որ այդ սարքերը նախատեսված են ապագա կարիքներին բավարարելու համար։ Մատնանշվել է, որ «Gözde» անօդաչու թռչող սարքը 2025-ին կգույքագրվի Թուրքիայի ռազմաօդային ուժերի ցանկում, գրում է ermenihaber.am-ը:

Հոդվածում նաև ընդգծվել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է արտահանում ավելի քան 35 երկիր և այդ շուկայում դարձել է կարևոր դերակատար։

Ըստ հրապարակված հոդվածի՝ «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը համաշխարհային շուկայում առաջատար տեղ են զբաղեցնում և արտահանվում են Աֆրիկայից Ասիա, Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա և դրանց արդյունավետությունն ապացուցված է։

Նշվում է, որ «Gökçe» և «Gözde» նոր սերնդի հարվածային անօդաչու թռչող սարքերը կարող են ունենալ «Bayraktar TB2»-ի նման հաջողություն և դա կուժեղացնի Թուրքիային, կզորացնի նրա դիվանագիտական և աշխարհաքաղաքական ազդեցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր