«Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը «Մոլդովագազ» ընկերությանը: Պատճառը մոլդովական կողմի՝ գազի մատակարարումների դիմաց պարտքը կարգավորելուց հրաժարվելն է:
Ինչպես հայտնել է ռուսական կողմը՝ Քիշնև ուղարկված ծանուցման մեջ ասվում է, որ «Մոլդովագազը» պարբերաբար չի կատարում գործող պայմանագրով իր վճարային պարտավորությունները, ինչը փաստաթղթի պայմանների խախտում է:
Նշվում է, որ սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «Գազպրոմը» այլ որոշման մասին գրավոր չի տեղեկացրել «Մոլդովագազին»: