Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վրացի միլիարդատեր, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր-ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Որոշումը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) Թբիլիսիի ժամանակով 20:00-ին։
Ըստ OFAC-ի, Իվանիշվիլիի «բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում, կամ պատկանում կամ վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից, կարգելափակվեն (կամ կսառեցվեն):
Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը, ըստ Bloomberg Billionaires Index-ի, մինչև 2024 թվականի վերջը կհասնի 7,5 միլիարդ դոլարի, ինչը նրա կարողության ռեկորդային արժեքն է։
Աղբյուրը՝ Aliq.ge: