Ֆիլիպինների ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ֆիլիպինյան Բուտուա քաղաքից 112 կմ հյուսիս-արեւելքում՝ մոտ 309 հազար բնակչությամբ, որը գտնվում է Մինդանաո կղզու հյուսիս-արեւելքում, տեղական ժամանակով ժամը 2.43-ից հետո (Երեւանի ժամանակով ժամը 22.43-ից հետո):Օջախը գտնվել է 41 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել: