00:00:00

Ըստ Զելենսկիի՝ Ռուսաստանն է կրում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը

22:22, 27 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը: Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում:

Զելենսկին, մասնավորապես, նշել է. ՛՛Քանի որ ավելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սարսափելի վթարի վերաբերյալ, մենք վթարի վայրում հստակ ակնադիտական ապացույցներ ենք տեսնում, որոնք վկայում են ողբերգության համար Ռուսաստանի պատասխանատվության մասին:

Եթե Ռուսաստանը որոշի հերյուրանքներ տարածել, ինչպես դա արեց MH17-ի դեպքում, մենք պետք է Մոսկվայի վրա համախմբենք բոլոր միջազգային ճնշումները՝ ճշմարտությունը հաստատելու և պատասխանատվություն ապահովելու համար՛՛:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր