Այս ասուլիսն ինչպես ամփոփիչ, այնպես էլ մեր պայքարի նոր սկզբի մասին է. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Մենք այլ մեթոդ, ծրագիր, նպատակ, տեսիլք չունենք, քան այս իշխանություններին հեռացնելը, և դա լինելու է փողոցային պայքարի միջոցով։ Այլ տարբերակ, հնարավորություն չկա»,-ասաց նա և նշեց, որ քաղաքական լուծումը կլինի դրա արդյունքը։
Իսկ թե երբ կսկսեն՝ ասաց, որ ինտենսիվ պատրաստումների շրջանում են, իսկ դետալների մասին չի խոսում։
«Այն արձագանքները, որոնք գալիս են մեզ, մեզ լիահույս են դարձնում և պարտադրում, որ մենք այս անգամ սխալվելու իրավունք չունենք։ Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն՝ ամեն ինչ վերջացած պետք է լինի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։