Երեկ քաղաքապետի հայրը ևս մեկ անգամ արձանագրեց, որ այս մարդիկ ինչ մտածում, խոսում ու գործում են իրենց ընտանիքներում, ուղղկիորեն արտահայտում են հրապարակներում. ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր՝ իր իսկ խոսքով՝ «չափազանց դատապարտելի և տգեղ» ձևակերպումներին։
«Սա աննախադեպ երևույթ չէ, հիշո՞ւմ եք ժամանակներ առաջ ԱԺ նախագահի մայրն էր հայհոյում, թքում, այսօր Երևանի քաղաքապետի հայրն է, և պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում։ Սա պարզապես արտաքին արտահայտված շերտն է և, այո՛, այս մարդկանց վերաբերմունքը՝ ժողովրդի հանդեպ, որոնք հենց իրենց են ընտրել։ Ընդհանուր ցուցիչն է, պարզ երևացող շերտը»,-ասաց նա։
Սրբազանը նկատեց՝ այս երևույթը դատապարտելի լինելուց զատ, նաև խոսում է այն մասին, «որ այս մարդիկ իրենց բարոյագիտական և բոլոր արժեհամակարգով դեռևս ապրում և գտնվում են փողոցում»։
Մանրամասները՝ տեսանյութում։