00:00:00

Այս իշխանությունը հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունը․ չարիքը հեռացվելու է․ Սրբшզան

08:34, 27 դեկտեմբեր 2024 Տեսանյութեր

«Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտանք չունենք»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդ  Բագրատ Սրբազանը լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը։

Նա թվարկեց անցնող տարում շարժման հավաքները, հանդիպումները, նշեց.

«Ունեցանք մայիսի 9-ը, որն ապացուցեց, բոլոր նրանք, որ կարծում էին մեր ժողովուրդն  անտարբեր է, հարմարվել է իր ինքնաոչնչացման գաղափարին, մեռած է, սխալվեցին։ Մայիսի 9-ը մեր արթնության սկիզբն է ու վկայությունը, որ մեր ժողովրդի ազատագրման ձգտումը չի կարող մարել»։

Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ ճշմարտության համար պայքարի առաջնագծում կանգնածները՝ գործարարներ, բժիշկներ, զոհված տղաների ծնողներ ու մյուսները ենթարկվել են հետապնդումների, ահաբեկումների տեղեկատվական ու ֆիզիկական դաշտում, որոնք մասնակից են դարձել ֆեյքեր, ոստիկանության աշխատակիցներ։

«Ի՞նչ ունենք այսօր։ Բոլոր առումներով տապալված սահմանադրական կարգ, թշնամու բոլոր պահանջներն ու թելադրանքներն  իրականացնող չիշխանություն, պարտադրված սահմանազատում, խաղաղության կեղծ օրակարգ, սպասվող հայրենահանձումներ, ադրբեջանցիների «վերդարձի» պահանձ, Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ, անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ, պատանդառված ռազմագերիներ, գերիներ, Բաքվի բանտերում պահվող պատանդառված հայրենակիցներ, քաոսի, թշնամության ու ատելության սերմանում, սոցիալական անարադարություն, թմրամոլության ու խաղամոլության տարածում, փողի ու իշխանության պաշտամունք և այլն, և այլն»,-ասաց նա։

Մանրամասները՝ Irakanum.am–ի տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր