00:00:00

Օրդուում գտնված հայալեզու գերեզմանաքարը պահպանության տակ է առնվել

00:01, 27 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Օրդուի Ալթընդորու գավառում գտնված մի հայալեզու գերեզմանաքար է պահպանության տակ առնվել։ Այդ մասին, www.akunq.net -ի փոխանցմամբ, հաղորդում է պոլսահայկական «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը, փոխանցում է akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն՝ Օրդուի ոչ մուսուլման բնակչության թեմաներով իր ուսումնասիրություններով հայտնի Գյուվեն Բայարի նախաձեռնությամբ պահպանության տակ առնված գերեզմանաքարը պատկանում է Իմաստուհի Հ․ Վարդյանին։ Գերեզմանաքարի վրա նաև նշված է․ «Ննջեալ ի Տէր»։

Գերեզմանաքարը թվագրվում է 1901 թ․ դեկտեմբերի 22-ի ամսաթվով։

Պարոն Բայարը թեմայի վերաբերյալ իր սոցիալական հարթակում գրել է․ «Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հազարավոր օրդվեցի հայերից մեր օրեր ոչ մի հայալեզու գերեզմանաքար չէր հասել։ Հուսամ, որ այս դեպքը առիթ կդառնա, որ բոլորն ավելի ուշադիր և նրբանկատ լինեն։ Թող ննջեցյալը հանգչի խաղաղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր