00:00:00

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման հարցում. Կոպիրկին

22:53, 26 դեկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

 

 

Ռուսաստանն ավարտել է ԲՐԻԿՍ-ում նախագահելը։ Sputnik Արմենիայի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատմել է, թե ինչով է հիշարժան այս ժամանակահատվածը։
 
ԲՐԻԿՍ-ը եզակի միջպետական հանրույթ է, որտեղ գերիշխում է միջազգային իրավունքը։ Այն ուղղված է նոր, ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։ Միավորման մասնակից պետություններում ապրում է 3,6 մլրդ մարդ, արտադրվում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 35 տոկոսը։ Ավելի քան 30 երկիր հայտարարել է այդ միջպետական ակումբի հետ սերտ կապեր հաստատելու մտադրության մասին:
 
Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի նախագահի պաշտոնում 2024 թվականին ակտիվորեն առաջ է մղել համագործակցությունը երեք առանցքային ուղղություններով` «քաղաքականություն և անվտանգություն», «տնտեսություն և ֆինանսներ», «մշակութային և հումանիտար կապեր»։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր