Իսրայելական ուժերը հինգշաբթի շարունակել են իրենց ընդլայնումը ապառազմականացված գոտուց՝ «Մանուշակագույն գծից» դուրս՝ Սիրիայի Կունեյտրայի նահանգի կենտրոնական հատվածում նոր քաղաքներ գրավելու համար, հաղորդում է Եմենի YPA լրատվամիջոցը:
Տեղի բնակիչներն ու լրատվամիջոցների աղբյուրները հաստատել են, որ իսրայելական ուժերն անցյալ շաբաթ գրավել են 600 քառակուսի կիլոմետր սիրիական տարածք՝ ռազմական դիրքեր ստեղծելով Կունեյտրայի, Դարաայի և Դամասկոսի գյուղական բնակավայրերում: Իսրայելական ուժերը միաժամանակ Սիրիայի հարավում 13 ռազմական հենակետ են տեղակայել։
Սիրիացի ակտիվիստներն ու լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելցի զինվորներն ու ռազմական տեխնիկան ներթափանցել են Ջաբաթա ալ-Խաշաբ, Սուսա քաղաքներ և Կունեյտրայի կենտրոնական հատված:
Սիրիական դիտարանից հայտնել են, որ իսրայելցի զինվորականները պահանջել են 48 ժամվա ընթացքում հանձնել Ջաբաթ ալ-Խաշաբի բնակիչներին պատկանող ծանր սպառազինությունը։
«Օկուպացիոն ուժերը բնակիչներին տեղեկացրել են, որ իրենք պատասխանատու են տարածքի համար և այնտեղ են, որպեսզի կանխեն «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ներթափանցումն այնտեղ»,-հավելել են դիտարանից: