Հայտնաբերվել է «Ադրբեջանական ավիաուղիների» կործանված ինքնաթիռի երկրորդ «սև արկղը», հայտնել է Մանգիստաուի շրջանի տրանսպորտային դատախազ Աբիլայբեկ Օրդաբաևը, տեղեկացնում է rbc.ru-ն:
Նշվում է, որ Ղազախստանի տրանսպորտի նախարարը հայտարարել է, թե վթարից առաջ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի անձնակազմը Ակտաուի օդանավակայանում վայրէջք կատարելու երկու փորձ է կատարել: Նրա խոսքով՝ Ղազախստանում կործանված ինքնաթիռի անձնակազմը չի կարողացել կայուն պահել ընթացքն ու բարձրությունը կառավարման մի շարք համակարգերի խափանման պատճառով։
«Սև արկղերի» հետ աշխատանքը կսկսվի դեկտեմբերի 27-ին՝ Բրազիլիայից փորձագետների ժամանումից հետո։