Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 29-ին հայտարարել է օրենսդիր մարմնի շենքում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ներդրման մասին, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
«Այս տարվա դեկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնելու համար Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ՝ այցելուների մուտքը խորհրդարանի պալատ կսահմանափակվի։
Այդ իրադարձությունը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները պետք է դիմեն Վրաստանի խորհրդարան՝ հատուկ հավատարմագրման համար։ Յուրաքանչյուր լրատվամիջոցի համար հավատարմագրված է ոչ ավելի, քան երկու խումբ»,- ասված է հայտարարության մեջ։