00:00:00

Կինը կաթվածից հետո անսպասելիորեն սկսել է խոսել իտալական ակցենտով

23:10, 25 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Բրիտանուհին, ով երբեք չի եղել Իտալիայում, կաթված է տարել և խոսել իտալական ակցենտով։ Այս մասին գրում է BBC News-ը։

Մայիսին Լոնդոնի բնակչուհի Ալթեա Բրայդենին անգիտակից վիճակում գտել են իր անկողնում: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ինսուլտ է ախտորոշվել։ Դրա պատճառով կինը կորցրել է խոսելու ունակությունը և մարմնի վերին աջ մասի զգացողությունը:

Հետազոտություններից հետո բժիշկները Բրայդենի պարանոցում ուռուցք են հայտնաբերել, որը խանգարում էր ուղեղի արյան հոսքին։ Այն հեռացվել է օգոստոսին։ Հաջորդ օրը կինը վիրահատությունից հետո արթնացել է ու հանկարծ սկսել խոսել։ Բուժքույրը, ով եկել էր նրա արյունը վերցնելու, չէր կարողանում հավատալ դրան։ Նա կանչել է հիվանդանոցի մյուս աշխատակիցներին, և նրանք նկատել են, որ կինը խոսում է հստակ իտալական ակցենտով։

Բրեյդենի տատիկի խոսքով՝ նա երբեք չի խոսել իտալերեն։ Միևնույն ժամանակ, նա այժմ սկսել է անգիտակցաբար օգտագործել իտալերեն որոշ արտահայտություններ, օրինակ՝ «Mamma Mia»: Բրայդենը միշտ ապրել է Լոնդոնում: Ենթադրվում է, որ կնոջ մոտ առաջացել է օտար ակցենտի համախտանիշ։

Բրայդենը դժգոհել է, որ իր նոր ակցենտի պատճառով ինքն իրեն նման չի զգում: «Նույնիսկ իմ ծիծաղն այլևս նույնը չէ…», - խոստովանել է նա: Կինը նշել է, որ նույնիսկ իր մարմնի լեզուն է փոխվել։ Առայժմ լոգոպեդն ու բժիշկները չգիտեն՝ կվերադառնա՞ նրա բնական ակցենտը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր