00:00:00

Թրամփի հայտարարությունից հետո Դանիայի կառավարությունը հայտարարել է Գրենլանդիայի պաշտպանության համար ծախսերն ավելացնելու մասին

22:02, 25 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Արկտիկայի տարածքը ձեռք բերելու ցանկության մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ անց Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ զգալիորեն ավելացնում է Գրենլանդիայի պաշտպանության համար ծախսերը:

Իր հերթին Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը նշել է, որ փաթեթը կարժենա առնվազն 1,5 միլիարդ դոլար: Նրա խոսքով՝ միջոցառումների փաթեթը հնարավորություն կտա ձեռք բերել երկու նոր տեսչական նավ, երկու նոր հեռահար անօդաչու թռչող սարք, ինչպես նաև նախատեսում է մայրաքաղաք Նուուկում արկտիկական հրամանատարության աշխատակազմի ավելացման ֆինանսավորում և Գրենլանդիայի երեք հիմնական քաղաքացիական օդանավակայաններից մեկի արդիականացում ՝ ժամանակակից F-35 կործանիչներ սպասարկելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ հսկայական կղզու սեփականությունն ու վերահսկողությունը Միացյալ Նահանգների համար «բացարձակ անհրաժեշտություն է»։

Հավելենք նաև, որ Դանիայի ինքնավար տարածքում գտնվող Գրենլանդիայում ԱՄՆ-ն ունի խոշոր տիեզերական բազան, բացի դրանից՝ կղզին ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ գտնվում է դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր