00:00:00

Սալոմե Զուրաբիշվիլին միացել է «Կանանց երթ»-ին

21:46, 25 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է «Կանանց երթը». բողոքի ակցիայի մասնակիցները Ֆիլհարմոնիայի տարածքից շարժվել են դեպի խորհրդարան, գրում է aliq.ge-ն:

«Մենք՝ Վրաստանի կանայք, պահանջում ենք նոր ընտրություններ», «Կանայք ձայն ունեն, լսե՛ք», — գրված է պաստառների վրա։

Հանրահավաքի մասնակիցներին միացել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Մենք սիրում ենք քեզ, Սալոմե», — վանկարկում են ցուցարարները` համերաշխություն հայտնելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարին։

Արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր