Ռուսաստանը չի ընդունի ուկրաինական հակամարտությունում զինադադարի հաստատումը. հակամարտության հիմնական պատճառները լուծելու համար անհրաժեշտ են իրավաբանորեն պարտադիր պայմանագրեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասանավորապես, նշել է. «Մեզ անհրաժեշտ են հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ, որոնք ուղղված են հակամարտության հիմնական պատճառների վերացմանը՝ ներառյալ Եվրոպայում ընդհանուր անվտանգությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և, անշուշտ, այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են ՌԴ-ի հետ վերամիավորման ձգտող տարածքներում»:
Լավրովը նաև հավելել է. «Պետք է աշխատել Եվրոպայում խնդիրների, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի վերջնական, լիարժեք, իրավաբանորեն ամրագրված, երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ»։