«Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ: Հոսպիտալացվել է 29 մարդ՝ 15 ադրբեջանցի, 9 ռուս, 2 Ղրղզստանի քաղաքացի, ևս 3-ի քաղաքացիությունը ճշտվում է, հայտնել են Ղազախստանի ԱԻՆ-ից։