00:00:00

Լարված մթնոլորտ Սիրիայի Մանբիչ շրջանում. Թուրքիայի կողմից նոր ռազմագործողության միտումներ կան

20:18, 25 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է, Զինադադարի ավարտից հետո թուրքական հրետանին թիրախավորել է ՍԴՈւ-ի դիրքերը Թիշրին ամբարտակի մոտակայքում, գրում է ermenihaber.am-ը:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ կոալիցիոն բազաներ ուղարկելով զինամթերքով բեռնված բեռնատարներ և տրանսպորտային ինքնաթիռներ: Հաղորդումները նաև վկայում են, որ ԱՄՆ-ն դիտարկում է Քոբանիում նոր բազա հիմնելու հնարավորությունը:

Այս զարգացումները համընկնում են Քոբանիում Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումների դեմ դիմադրության մասին ՍԴՈւ-ի հայտարարության հետ, այն շրջանում, որը 2014-ին ականատես էր եղել քրդական ուժերի և ԻՊ-ի միջև ծանր մարտերին:

2016-2019թթ. Թուրքիան իրականացրել է երեք խոշոր գործողություն հյուսիսային Սիրիայում՝ թիրախավորելով ՍԴՈւ-ի և ԻՊ-ի դիրքերը, և տարածաշրջանում տեղակայել է մոտավորապես 16.000-18.000 զինվոր: Հաղորդվում է, որ Թուրքիան պահանջել է Սիրիայի նոր վարչակազմից վերջնականապես լուծել քրդական ուժերի հարցը՝ ակնարկելով նոր ռազմական գործողության հնարավորությունը:

Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալումից հետո զինված խմբավորումները վերահսկողություն են հաստատել խոշոր քաղաքների նկատմամբ և առաջխաղացում են ունեցել դեպի մայրաքաղաք Դամասկոս: Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը: Այս տեղաշարժը, կարծես թե, արագացրել է տարածաշրջանում քրդական ուժերի հարցը լուծելու Թուրքիայի ծրագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր