00:00:00

Ադրբեջանցիները Խաչենի տիրակալ Հասան-Ջալալին համարում են թյուրքական ծագում ունեցող իշխան

19:43, 25 դեկտեմբեր 2024 Հասարակություն

«Գեղարդ» հիմնադրամ․

13-րդ դարի կեսերին Արցախում պահպանվում էր Խաչենի հայկական իշխանությունը, որը մեծ հզորության հասավ Ներքին Խաչենի գահերեց իշխան Հասան-Ջալալ Դոլայի օրոք (1214/1216-1261 թվականներ)։ «Հասան» արաբերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ», «Ջալալ»՝ «փառք, վեհություն», իսկ «Դոլա»՝ «հարստություն, իշխանություն»։ Նա կրել է «Խաչենի և Առանի իշխան», «Ինքնակալ և մեծ իշխան Արցախական աշխարհի», «Թագավոր» տիտղոսները։ 1216-1238 թվականներին Հասան-Ջալալը կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Այն, որ Հասան-Ջալալը ազգությամբ հայ իշխան էր, վկայում են միջնադարյան հայկական աղբյուրները, Գանձասարի վանքում պահպանված հայալեզու վիմագիր արձանագրություններն, ինչպես նաև՝ նրա կողմից Գանձասարի վանքին նվիրած ձեռագիր Աստվածաշնչի հայտնի հիշատակարանը։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է Խաչենի հայազգի նշանավոր այս տիրակալին վերագրել թյուրքական ծագում, իսկ նրա իշխանությունն էլ կոչել «Խաչենի աղվանական աթաբեկություն», երբ 13-րդ դարում թյուրքական կամ աղվանական բնակչություն գոյություն չուներ Խաչենի տարածքում։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր