00:00:00

Կյանքից անժամանակ հեռացել է Կարինե Հարությունյանը

15:35, 20 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Այսօր կյանքից անժամանակ հեռացել է «Թիմ Ռեսուրս» ՀԿ նախագահ, REGIONS TV-ի հիմնադիր, ԳԱԼԱ TV-ի նախկին գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը։

 

Կարինեի մահը ծանր կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի, հարազատների ու ընկերների, այլ նաև լրագրողական հանրության համար։

Կարինե Հարությունյանը, բացի ուղղակի լրագրությունից, տասնամյակներ շարունակ զբաղվել է նաև լրատվական համակարգի կայացմամբ, ամենատարբեր նախագծերով աջակցել է հատկապես մարզային լրագրության զարգացմանն ու կայացմանը։ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը հիմնադրվել է մեծ դժվարություններով, մարզային հեռուստաընկերությունների համակարգի բացակայության պայմաններում։

 

«Գալան» կայացել ու դարձել է լրագրողական մեծ համայնքի անփոխարինելի մասնակից առավելապես Կարինե Հարությունյանի պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու անձնական նվիրումի շնորհիվ։

 

Բարձրակարգ պրոֆեսիոնալ լինելուց բացի, Կարինեն բացառիկ լուսավոր մարդ էր, անփոխարինելի ընկեր և քաղաքացի։ Մենք հիշելու ենք Կարինեին ջերմությամբ ու կարոտով։

 

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ք․ Գյումրի, Խրիմյան Հայրիկ 19/1 հասցեում գտնվող սգո սրահում՝ դեկտեմբերի 21-ին, ժ․16։00-18։30-ին։

 

Հոգեհանգստի արարողությունից հետո աճյունը տեղափոխվելու է արտերկիր։

Irakanum.am-ի խմբագրակազմը ցավակցում է Կարինե Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր