Ռուսաստանը չի համաձայնվի հրադադարի հաստատմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Россия 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդաշարի եթերում։
«Հրադադարը մեզ ձեռնտու չէ։ Մեզ անհրաժեշտ են հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ, որոնք միտված կլինեն հակամարտության հիմնական պատճառների վերացմանը»,- ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ այսօր Արևմուտքում և Ուկրաինայում խոսում են բացառապես զինադադարի մասին, որպեսզի ժամանակ շահեն։
«Որպեսզի Կիևի ռեժիմը կրկին ուժ կուտակի Արևմուտքի օգնությամբ և իր տերերի հրահանգով Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նոր փորձեր անի»,- ասել է նա։
Ավելի վաղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել, որ Ռուսաստանին ոչ թե հրադադար է անհրաժեշտ, այլ կայուն խաղաղություն՝ անվտանգության երաշխիքներով։ Նա ևս նշել էր, որ երկարատև հրադադարը Ուկրիանան կօգտագործի՝ վերապատրաստելու իր զորքերը։