Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի ենթարկված Բաքու-Գրոզնի ինքնաթիռի 67 ուղևորներից 27-ը ողջ են մնացել։ Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։
Տուժածները տեղափոխվել են Մանգիստաուսկայա մարզային հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխված ուղևորների մեջ կան 11 և 16-ամյա երեխաներ։
Ըստ նախնական տվյալների`«Ադրբեջանական ավիաընկերության» (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառը եղել է թռչունների երամի հետ բախումը։