Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ վերջին 15 օրվա ընթացքում 25.000-ից ավելի սիրիացի վերադարձել է Սիրիա, գրում է ermenihaber.am-ը:
Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո միայն դեկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գտնվող 7.621 սիրիացի է վերադարձել Սիրիա։
Ըստ նախարարի՝ Թուրքիայում օրինական ճանապարհով գտնվող 4.1 մլն օտարերկրացիներից 2 մլն 920.000-ը սիրիացիներ են։
Յերլիքայան նկատել է տվել, որ նախորդ երկու շաբաթվա համեմատ սիրիացիների վերադարձի թիվը աճել է 7 անգամ։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալումից հետո սիրիացիները վերադառնում են Սիրիա։