Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ իրենք շարունակում են Ադրբեջանի հետ քննարկումները այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ուրալօղլուն, մասնավորապես, ասել է. «Անկարան ձգտում է բարձրացնել «միջին միջանցքի» արդյունավետությունը։ Այս ուղղությամբ հեռանկարային նախագծերից մեկը «Զանգեզուրի միջանցքն է»: