Հնդկաստանը հավակնոտ տիեզերական ծրագիր է մշակել՝ իր առջև նպատակ դնելով մինչև 2040 թվականը հնդիկ տիեզերագնացի ուղարկել Լուսին, NDTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի (ISRO) նախագահ Շրիդհարա Սոմանաթհը։
«Երբ մենք տոնելիս կլինենք մեր անկախության 100-ամյակը, Հնդկաստանի դրոշը կծածանվի Լուսնի վրա։ Մեր տիեզերագնացը կթռչի այնտեղ, կտեղադրի դրոշը և բարեհաջող կվերադառնա։ Դա տեղի կունենա 2040 թվականին»,- ասել է նա։
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ իրենք հստակ տեսլական ունեն՝ առաջիկա 25 տարիների համար։ Ըստ ճանապարհային քարտեզի՝ Հնդկաստանը նախատեսում է 10 տարի անց սեփական տիեզերակայանը ունենալ, իսկ մինչ այդ տիեզերակայանի մոդուլի մեկնարկը տեղի կունենա․ այն նախատեսված է 2028 թվականին։