00:00:00

Իրանը և Սիրիան բանակցություններ են վարում իրենց դեսպանատների վերաբացման շուրջ

18:01, 24 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Իրանի իշխանությունները բանակցություններ են վարում սիրիական կողմի հետ Դամասկոսում Իրանի դեսպանատան և Թեհրանում Սիրիայի դեսպանատան գործունեության վերսկսման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

«Մենք դիվանագիտական ​​խորհրդակցություններ ենք անցկացնում երկու երկրների դեսպանատները վերաբացելու շուրջ», - գործակալությունը մեջբերում է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանիի խոսքը։

Մոհաջերանին նաև ընդգծել է Սիրիայում «ահաբեկչության աճն ու զարգացումը» կանխելու կարևորությունն ինչպես Սիրիայի, այնպես էլ նրա հարևան պետությունների անվտանգությունն ապահովելու համար։

Իրանի ԱԳՆ խոսնակի՝ Թեհրանը նախկինի նման պնդում է «ժողովրդի կամքի վրա հիմնված սիրիական կառավարություն ձևավորելու և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտությունը»։

Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, Բաշար ալ-Ասադը թողել է Սիրիայի նախագահի պաշտոնը և լքել երկիրը՝ ապաստան ստանալով Մոսկվայում։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում, հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին. անցումային շրջանը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր