00:00:00

Սերբիայի նախագահն Ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո զանգահարել է Լավրովին

23:56, 23 դեկտեմբեր 2024 Աշխարհ

Սերբական կողմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի միջև։ Դրա մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կոսովոյի կարգավորմանը՝ հարգելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի հիմնարար նշանակությունը, առաջին հերթին՝ Սերբիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը։

 

Կողմերն ընդգծել են Կոսովոյի սերբական մունիցիպալիտետների համայնքի ստեղծման մասին համաձայնագրերի վրա Պրիշտինայի երկարաժամկետ սաբոտաժի անընդունելիությունը։ Միասնական դիրքորոշում է արտահայտվել ծայրամասային սերբերի նկատմամբ Կոսովոյի ալբանական իշխանությունների շարունակվող ահաբեկությունը դադարեցնելու անհրաժեշտության և նրանց հիմնարար իրավունքների ոտնահարման վերաբերյալ։

Լավրովը հաստատել է Պուտինի բազմիցս արտահայտված համերաշխությունը Մոսկվայի և Բելգրադի միջև՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան սերբ ժողովրդի հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։

 

Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, դրանց թվում՝ նավթարդյունաբերության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել համագործակցությունը շարունակելու ուղիների շուրջ, ինչը փորձում է կանխել Արևմուտքը՝ միակողմանի սահմանափակող ապօրինի միջոցների ներդրմամբ։

Երկու կողմերն էլ մտահոգություն են հայտնել Բոսնիա և Հերցեգովինայում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Հաստատվել է Բոսնիա և Հերցեգովինայում խաղաղության ընդհանուր շրջանակային (Դեյթոնյան) համաձայնագրին համապատասխան սուբյեկտների և պետություն ձևավորող ժողովուրդների կարգավիճակի հարգման կարևորությունը՝ հանուն այս երկրում կայունության»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

 

Ավելի վաղ Սերբիան հայտարարել էր Ադրբեջանի հետ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում է համագործակցությունը շարունակելու մտադրության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր