Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Այս հայտարարությունից հետո նա ՀՀ նախկին նախագահներին հրավիրել էր այս թեմայով բանավեճի: