00:00:00

Նախարարն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր

11:55, 23 դեկտեմբեր 2024 Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր:

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և ադմինիստրատիվ ենթակառուցվածքներով, ծանոթացել է պայմաններին, կենտրոնի կողմից իրականացված վերանորոգման աշխատանքներին, արձանագրել առկա խնդիրները և անդրադարձել հետագա շահագործման հարցերին:

ԿԳՄՍ նախարարը եղել է նաև ֆուտբոլի խաղադաշտում, կարատեի և ըմբշամարտի դահլիճներում, ինչպես նաև ֆուտզալի մարզադահլիճում, որտեղ նաև բասկետբոլի մարզումներ են անցկացվում:

Արձանագրվել է, մասնավորապես, համալիրի տանիքի և կաթսայատան վերանորոգման, ջրահեռացման համակարգի արդիականացման, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքի վերակառուցման անհրաժեշտությունը: ԿԳՄՍ նախարարը «Միկա» մարզահամալիրի ենթակառուցվածքների բարելավումը կարևորել է նաև մարզական խոշոր միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում: Մասնավորապես, 2025 թվականին Հայաստանում մարզական 4 խոշոր միջոցառում է անցկացվելու, որոնցից 3-ը՝ խաղային մարզաձևերից:

Խորեն Զարգարյանը տեղեկացրել է՝ «Միկա» մարզահամալիրում ներկայում 1200 երեխա է մարզվում տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե և այլն:

Հիշեցնենք՝ Սպորտի կառավարման կենտրոնի ստեղծման նպատակը մարզակառույցների միասնական գույքային կառավարումն ու սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումն է:

ՀՀ կառավարության որոշմամբ սպորտի կառավարման կենտրոնին կհանձնվեն նաև յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, այլ մարզական օբյեկտներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր