ԱՄՆ այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով է ձեռք բերվել ինձ համար տոմսը։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր՝ ԱՄՆ այցի շուրջ մամուլում տարածվող տեղեկատվությանը։
«Մի փոքր ապշած էի, երբ տեսա, բայց հետո խորացա և հասկացա, որ անպատասխանատվության և անտարբերության խնդիր կա էստեղ։ Նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին։
Որոշում եմ կայացրել՝ այդ ծախսը ամբողջությամբ փոխհատուցել։ Ինձ նոր տարվա «վատ» նվեր արվեց»,-նշել է Ավինյանը