ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ պատահաբար խոցել են սեփական կործանիչը Կարմիր ծովի վրայով Եմենի հութիների թիրախներին հարվածելիս, փոխանցում է BBC ռուսական մամուլի ծառայությունը:
ԱՄՆ հրամանատարության տվյալներով՝ F/A-18 Hornet-ը խոցվել է ամերիկյան ռազմանավից արձակված հրթիռով։ Անձնակազմի երկու անդամներն էլ ցած են նետվել և ողջ են մնացել:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ զինվորականները մի քանի ավիահարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաքում հութիների հրթիռների պահեստավորման և հրամանատարական կենտրոնի վրա։