Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Դա Սիրիայի ժողովրդի հարցն է, հենց նրանք էլ որոշում կկայացնեն», - ասել է Ֆիդանը՝ ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ասադի վարչակազմին աջակցելուց Իրանի հրաժարվելու պատճառների մասին՝ թուրք նախարարը նշել է, որ, իր կարծիքով՝ Թեհրանը վերանայել է իր հնարավորությունները և շատ իրատեսական մոտեցում ցուցաբերել։