Հնդկաստանում պարզել են, թե ինչ զենք է ցանկանում ձեռք բերել Ադրբեջանը: Ըստ Indian Defence Research-ի՝ խոսքը հատկապես հնդկական ATAGS հրետանային համակարգերի մասին է։
Աղբյուրը գրում է․ «Բաքվի հետաքրքրությունը հնդկական զենքի նկատմամբ կարող է նոր էջ բացել Հնդկաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, սակայն այդ ճանապարհը լի է դիվանագիտական դժվարություններով։ Եթե Ադրբեջանը վերակազմավորի իր արտաքին քաղաքականությունը հնդկական ակնկալիքներին համապատասխան, դա կարող է նկատել Հարավային Կովկասում ռազմական հավասարակշռության նկատելի փոփոխություն՝ պոտենցիալ ազդելով նաև հայ-ադրբեջանական հակամարտության վրա»։