Այս տարի Ֆրանսիայի դեսպանատուն մուտքի արտոնագրի դիմումների քանակը դարձյալ ավելացել է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը։
«Որտեղի՞ց է գալիս ձախողված պետությունների առեղծվածային գրավչությունը»,- գրել է նա՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թշնամական ելույթին։
Հիշեցնենք, որ Ալիևը վերջերս հայտարարել էր, թե Մակրոնի քաղաքականությունը Ֆրանսիան վերածում է «failed state»-ի՝ «ձախողված պետության»։