Ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Սա Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահն է։ Armenian Airlines ավիաընկերության չվերթը դեպի Սոչի չեղարկվել է, մարդիկ ահա այսպիսի անորոշության մեջ են։
7 ժամվա ընթացքում նրանց տվել են ընդամենը ջուր։ Նրանց մեջ բազմաթիվ երեխաներ ու վատառողջ մարդիկ կան։
Ո՞վ է սրա համար հիմա պատասխան տալու։ Ընկերության հեռախոսահամարները չեն պատասխանում, գրասենյակ չունեն։