00:00:00

ՄԻՊ-ը «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ»-ում անդրադարձել է խտրականությանը

18:45, 20 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին այցելել է «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ»  ՀՈԱԿ: 

 Նպատակն էր մարդու իրավունքների կրթության համատեքստում իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ: 

 Պաշտպանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակին ու աշխատանքների հիմնական ուղղություններին:

 Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։

 «Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր: Որպես Մարդու իրավունքների պաշտպան` կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև՝ մարդկանց հետ աշխատանքը։ Պետության պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա»,- ասել է Պաշտպանը: 

 Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի:

 Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց պատկերացումները իրավունքի մասին: Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ նրանք նաև հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը:

ՀՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանայանին հյուրընկալվելու և բովանդակային քննարկում անցկացնելու համար:

 Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրիս  ջանքերի համատեղումը, սեփական միջավայրում որևէ դրական փոփոխության իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր