Իրանը նախազգուշացնում է Սիրիա ահաբեկչության հնարավոր վերադարձի մասին՝ երկրում տիրող քաոսի ֆոնին, որը կարող է վտանգ ներկայացնել ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք նախազգուշացնում ենք քաոսի արդյունքում Սիրիա ահաբեկչության վտանգի վերադարձի մասին, որը կարող է վտանգ ներկայացնել տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ասել է Արաղչին եգիպտական «Al Ghad» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ իրանցի խորհրդականների ներկայությունը Սիրիայում առաջին հերթին ձեռնարկվել է Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար։