00:00:00

Հրապարակվել է «Մարդու իրավունքները Ադրբեջանում. հայ, ադրբեջանցի և ֆրանսիացի գերիների ողբերգական ճակատագիրը» խորագրով զեկույցը

22:40, 19 դեկտեմբեր 2024 Աշխարհ

 

 

Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի՝ 2024 թվականի նոյեմբերին հրապարակած զեկույցն արձանագրում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ինչպես նաև բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման մասին։ Զեկույցը լուսաբանում է 120 հազար հայերի բռնի տեղահանությունը իրենց հայրենիքից և արձանագրում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը, գրում է monumentwatch.org-ը:

2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանը կիրառեց էթնիկ զտումների քաղաքականությունը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) հայերի դեմ, որն ուղեկցվում էր բռնի տեղահանությամբ ու հայկական մշակութային ժառանգությունը ադրբեջանական նարատիվներով փոխարինելով։

Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի զեկույցը մանրամասնորեն փաստում է, թե ինչպես են Ադրբեջանի գործողությունները ոտնահարում միջազգային իրավունքի նորմերն ու պարտավորությունները, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավունքը և հակամարտության գոտում քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության սկզբունքները։ Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային արդարադատության դատարանը (ICJ) հաստատել է տեղահանված հայերի իրավունքը՝ անվտանգ և անհապաղ վերադառնալու իրենց բնակավայրեր՝ այս իրավունքը կապելով ինքնորոշման սկզբունքի հետ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի վարած քաղաքականությունը կտրուկ հակասում է այդ որոշումներին՝ խոչընդոտելով նրանց վերադարձին և հետևողականորեն ջնջում է հայերի պատմական ներկայության բոլոր հետքերը տարածաշրջանում։

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝ http://media.aclj.org/pdf/ECLJ-Report-Human-Rights-in-Azerbaijan-November-2024.pdf։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր