00:00:00

Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման, մաքսային ընթացակարգերի պարզեցման և անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ․ Միրզոյան

20:59, 19 դեկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Արարատ Միրզոյանը  ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստին հնչեցրած ելույթում անդրադարձել է, իր իսկ ձևակերպմամբ, «մեր անմիջական հարևանությամբ վերջերս տեղի ունեցած քննարկումներին»։

«Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք  երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»,- հայտարարել է Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր