00:00:00

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

14:36, 19 դեկտեմբեր 2024 Հասարակություն

Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) անցնող ճանապարհը բացվելէ մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

 

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կատարված մաքրման աշխատանքներից հետո մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերսկսվել է», – ասված է հաղորդագրության մեջ:

 

Բեռնատարների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ մերկասառույցի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր